Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ցույցերի մայրաքաղաք» Համբուրգում բերման է ենթարկվել մոտ 300 մարդ

11:15, կիրակի, 09 հուլիսի, 2017 թ.
«Ցույցերի մայրաքաղաք» Համբուրգում բերման է ենթարկվել մոտ 300 մարդ

Համբուրգում, Մեծ 20-յակի գագաթնաժողովի ընթացքում իրականացված խոշոր ցույցերի ու զանգվածային անկարգությունների ժամանակ բերման է ենթարկվել 288 մարդ: Նրանց ուղիղ կեսն արդեն կալանավորված է, հայտնում է BBC-ն: Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը 285 է: Քաղաքում բախումները շարունակվել են նաև այս՝ լույս կիրակիի գիշերը: Միայն առավոտյան 4:30-ի սահմաններում ոստիկանությունը հայտարարել է, որ իրադրությունը քաղաքում կայունացել է:
     Համբուրգում հուլիսի 7-8-ն անց է կացվել Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողով, որի դեմ բողոքի ակցիաներն սկսվել էին դեռևս հուլիսի 6-ին: Նշենք, որ Համբուրգում խոշոր ցույցերը ավանդական են դարձել, այս քաղաքում կան «ձախ» շրջաններ, որտեղ բնակվում են բազմաթիվ ակտիվիստներ: Վերջին ցույցերին մասնակցել է ավելի քան 12 հազար ակտիվիստ:

7596 | 0
Facebook