Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սիմոնն ապացուցեց՝ լավագույնն է, Սոնան իր բարձունքին էր». Փաշիկ Ալավերդյան

14:25, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
«Սիմոնն ապացուցեց՝ լավագույնն է, Սոնան իր բարձունքին էր». Փաշիկ Ալավերդյան

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունից մեր հավաքականը վերադարձել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն, այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, ամփոփեց մեր թիմի մասնակցությունն աշխարհի առաջնությանը։

«Այս առաջնությունը բերքառատ էր մեզ համար։ Տոկիո մեկնելու համար ընտրվել էին այնպիսի մարզիկներ, ովքեր մոտ էին մեդալ նվաճելուն։ Քիչ քանակով, բայց որակով ենք մասնակցել։ Բոլոր մարզիկներն էլ մեդալ նվաճելու հնարավորություն ունեին։ Նույն Դավիթը, Հակոբը, եթե կարողանային կատարել երրորդ մոտեցումները, մեդալ կնվաճեին։Ամեն դեպքում ավելին էր անհրաժեշտ՝ մեդալ նվաճելու համար։ Սիմոնն այն մարզիկներից է, որոնք կարողանում են իրենց հասակակիցների և իրեցին մեծահասակների մեջ ցույց տալ բարձր արդյունքներ՝ շնորհիվ գեների և աշխատանքի։ Նա ապացուցեց, որ լավագույնն է։ Աղջիկներից Սոնան իր բարձունքին էր։ Բացի նրանից, որ գրավեց երրորդ տեղը, նա իր արդյունքից ավելին ցույց տվեց։ Արփինեն էլ իր բարձրացրած կիլոգրամներից ավել բարձրացրեց։ Գոհ եմ նրա արդյունքից։ Եթե մարզիկը մրցումից մրցում աճում է, նշանակում է հույս կա։ Սամվելն իր հնարավորությունների ց ցածր հանդես եկավ։ Չնայած որ մեդալ նվաճեց, դժգոհ ենք իր աշխատանքից։ Եթե նաա Եվրոպայի առաջնությանը ցույց տված կիլոգրամները կրկներ, դա բավական կլիներ՝ աշխարհի չեմպիոն դառնալու համար։ Շատ ցավալի է ինձ համար, որ այդպես ստացվեց։ Չգիտեմ, գուցե ինքնաթիռը ազդեց, կամ կլիմայի փոփոխությունը։ Համենայնդեսք նա մեդալակիր է։ Ընդամենը 20 տարեկան է և կարող է իրեն ցույց տալ՝ դառնալով երիտասարդների Եվրոպայի չեմպիոն»,- Ալավերդյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

4086 | 0
Facebook