Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Առաջիկայում ֆանտաստիկ հանդիպում ունենք «Ռեալ»-ի դեմ». Մխիթարյանը պատասխանել է երկրպագուների հարցերին

20:25, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
«Առաջիկայում ֆանտաստիկ հանդիպում ունենք «Ռեալ»-ի դեմ». Մխիթարյանը պատասխանել է երկրպագուների հարցերին

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է երկրպագուների հարցերին։ Սիրելի ֆուտբոլիստին ավելի քան 1500 ողջույնի խոսք և հարց է ուղղվել։ Մոտ երկու ժամում Մխիթարյանը պատասխանել է մի շարք հարցերին։ Ներկայացնում ենք մեր հավաքականի ավագի՝ առավել հետաքրքիր մտքերը։

· «Երազանքներն իրականանում են, երբ ջանք ու եռանդ չես խնայում, լավատես ես և հավատում ես քո ուժերին»։

· «Սիրում եմ երկրպագուների՝ ինձ ուղղված երգը։ Հիանալի զգացում է, որ մեր երկրպագուները ինձ երգ են նվիրել։ Ինձ շատ է մոտիվացնում, երբ լսում եմ այն մարզադաշտում»։

· «Երջանիկ եմ, որ հաղթել եմ Եվրոպայի լիգայի խաղարկությունը։ Դա ողջ մրցաշրջանի ընթացքում մեր նպատակն էր։ Հիանալի զգացում էր եզրափակչում գոլ հեղինակելը և Ստոկհոլմում գավաթ նվաճելը»։

· «Չեմպիոնների լիգան այն խաղարկությունն է, որի մի մասն է «Մանչեսթր Յունայթեդ»-ը։ Բոլորս երջանիկ ենք, որ կրկին հանդես կգանք այդտեղ։ Առաջիկա մրցաշրջանում մտադիր ենք պայքարել տիտղոսի համար։ Մինչ այդ ֆանտաստիկ հանդիպում ունենք «Ռեալ»-ի դեմ»։

· «Ցանկանում եմ այցելել Հարավային Աֆրիկա։ Լավ ընկերներ ունեմ այդտեղ։ Նրանք հրավիրել են ինձ։ Հույս ունեմ՝ կկարողանամ դա իրագործել ապագայում։ Կտեղեկացնեմ այդ մասին հարավաֆրիկյան երկրպագուներիս»։

· «Այս մրցաշրջանի ընթացքում ամենակարևոր գոլս խփել եմ Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում։ Հիանալի զգացումներ էին»։

· «Չեմ մտածել, թե ինչ եմ անելու կարիերաս ավարտելուց հետո։ Դեռ շատ տարիներ ունեմ ֆուտբոլիստի կարիերայիս համար»։

· «Ուրախ եմ լսել, որ շատ երկրպագուներ ունեմ նաև Հնդկաստանում։ Մի օր կցանկանայի անպայման այցելել այդ երկիր»։

· «Առաջիկա մրցաշրջանում շատ գոլերի և մրցանակների հույս ունեմ։ Ողջույններ Բրազիլիային»։

· «Հուլիսին կմեկնեմ ԱՄՆ։ Սպասում եմ այդ ուղևորությանը»։

· «Ժոզեն հաղթող է։ Նա աշխատում է՝ ջանք ու եռանդ չխնայելով, որպեսզի հաղթի ամեն առանձին վերցված խաղում և համոզված լինի, որ բոլորս պատրաստ ենք 100 %-ով նվիրվել խաղին։ Նա մեզ էմոցիա և մոտիվացիա է տալիս։ Ես շատ բան եմ սովորել իրենից և շարունակելու եմ անել դա այս մրցաշրջանում»։

· «Ամենաշատը սիրում էի հետևել Զիդանի խաղին»։

· «Մտածում եմ ապագահում Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա կառուցել և ուրախ կլինեմ իրագործել այդ մտահղացումը, որպեսզի հայ երեխաներին փոխանցեմ ֆուտբալային իմ փիլիսոփայությունը»։

· «Միշտ փորձում եմ հանգիստ լինել։ Ինձ բարդ է զայրացնել»։

· «Թայլանդ այցելել եմ ընտանիքիս հետ։ Ինձ դուր է եկել այդ երկրի հյուրասիրությունը։ Գեղեցիկ երկիր է»։

· «Ակումբի կազմում հեղինակածս ամենագեղեցիկ գոլը կարիճն էր, ամենակարևորը՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի գոլը»։

· «Շատ երկրպագուներ ունենք Ինդոնեզիայում։ Իրոք հույս ունեմ, որ մի օր կայցելեմ այդ երկիր»։

· «Ողջույններ Ռուսաստանին և այդտեղ բնակվող իմ բոլոր երկրպագուներին»։

· «Ողջույններ Նիգերիայի երկրպագուներիս։ Գիտեմ՝ շատ ուշադիր եք ֆուտբոլային անցուդարձի նկատմամբ»։

· «Շատ երջանիկ եմ, որ հայ երեխաների համար ոգեշնչման աղբյուր եմ, և նրանք ցանկանում են նմանվել ինձ։ Հուսամ, որ կկարողանամ օրինակ ծառայել նրանց համար, որպեսզի նրանք հավատան իրենց երազանքներին»։

6139 | 0
Facebook