Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը

15:05, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 23-ին 72 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը:
     Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
    
     Ռուբեն Գևորգյանցը ծնվել է 1945թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: Կինոռեժիսորներ Ստեփան Կևորկովի որդին է և Գեորգի Կևորկովի եղբայրը: 1968թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1971թ. աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում` որպես ռեժիսոր: 1982-89թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը: 1989թ-ից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր:
     Նկարահանել է շուրջ 70 ֆիլմ` «Ներսիսյանցիները», «Մի լուսանկարի հետքերով», «Ներշնչանք», «Ամենալավ մարդը», «Հայկական աչքեր», «Գիշերվա մեջ առկայծող կրակը, «Քանի դեռ ապրում ենք», «Հրաշագործի աշունը» և այլն:
     2005թ-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահն էր: 1982թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2006թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

8626 | 0
Facebook