Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Էներգետիկ ըմպելիքներն առիթմիա են առաջացնում

01:05, կիրակի, 07 մայիսի, 2017 թ.
Էներգետիկ ըմպելիքներն առիթմիա են առաջացնում
     Journal of the American Heart Association-ը հոդված է հրապարակել՝ տեղեկացնելով, որ էներգետիկ ըմպելիքները բացասաբար են ազդում սրտանոթային համակարգի վրա: Հետազոտողները կամավորներին խնդրել են օրական 1 լիտր էներգետիկ ըմպելիք խմել: Կամավորների սրտի աշխատանքն ուսումնասիրվել է, և որոշ ժամանակ անց պարզվել, որ նրանց արյան ճնշումը բարձրանում է: Այդ ըմպելիքներում բարձր է կոֆեինի պարունակությունը (միջինը պարունակվում է 160 մգ կոֆեին, որը 4 անգամ ավելի շատ է այլ սրճային ըմպելիքներում), ինչն էլ առաջացնում է սրտի առիթմիա: Ըստ հետազոտության՝ Եվրոպայում մեծահասակների մեկ երրորդը և դեռահասների երկու երրորդից ավելին խմում են էներգետիկ ըմպելիքներ: Էներգետիկ ըմպելիքների սիրահարների ամենատարածված խնդիրներից են անքնությունը, գաստրիտը, նյարդային խանգարումները, սրտանոթային համակարգի հիվանդությունները և այլն։
23092 | 0
Facebook