Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեդիայում այրել են շիաների խոշորագույն մզկիթը

17:05, երկուշաբթի, 01 մայիսի, 2017 թ.
Շվեդիայում այրել են շիաների խոշորագույն մզկիթը

Շվեդիայում՝ Ստոքհոլմի հյուսիսային Երֆելա արվարձանում, անցած գիշեր այրել են երկրում շիաների ամենամեծ` Իմամ Ալի մզկիթը: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Կրակը մարելու համար դեպքի վայր է ժամանել մի քանի հրշեջ ջոկատ: Միջադեպի հետևանքով ոչ մեկ չի վիրավորվել:

Մզկիթի ներկայացուցիչների տեղեկատվության համաձայն՝ վնասվել է շենքի մոտ 30-50%-ը: Այնտեղ է գտնվում ավելի քան 3 հազար գրքերով գրադարան, բայց դեռ հայտնի չէ՝ արդյոք դրանք վնասվել են, թե` ոչ:

8373 | 0
Facebook