Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօր ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց Պեդրո Ագրամունտին». Նաիրա Կարապետյան

15:40, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
«Այսօր ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց Պեդրո Ագրամունտին». Նաիրա Կարապետյան

Ագրամունտը, ինչպես և ես կանխատեսում էի, հրաժարական չտվեց։

Նրա բարոյական կերպարի անգամ թեթևակի վերլուծությունը կարող էր հանգեցնել այս մտքին, որ նա մինչև վերջ օգտագործելու է ԵԽԽՎ կանոնակարգի բացը՝ նրան պաշտոնանկ անելու հնարավորության բացակայությունը։

Այնուամենայնիվ, Կանոնադրական հանձնաժողովը երեկ տարածեց հայտարարություն, որով դատապարտեց Պեդրո Ագրամունտին և փաստեց, որ անհրաժեշտ են կատարել Կանոնադրական կոնկրետ փոփոխություններ։ Քվեարկվեց նման փոփոխություն առաջարկող զեկույցի պատրաստման համար։

Այսօր ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց Պեդրո Ագրամունտին, զրկեց նրան ԵԽԽՎ պաշտոնապես ներկայացնելու կամ Վեհաժողովի անունից պաշտոնապես հանդես գալու, հայտարարություններ անելու իրավունքից։

Այնուամենայնիվ, ֆորմալ առումով Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ նախագահն է։

3568 | 0
Facebook