ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի «ՍԱՍ գրուպ»-ում տեղի ունեցած
ժողովը, որտեղ աշխատակիցներին ստիպում էին ձայներ բերել` սպառնալով ազատել աշխատանքից, լայն
արձագանք է գտել հասարակության շրջանում: ՀՀԿ-ն չի շտապում գնահատականներ տալ կատարվածին. միայն նշում է, որ «կարող է դա միտումնավոր է արվել այլ ուժերի կողմից», կամ` «կուսումնասիրվի` արդյո՞ք Արտակ Սարգսյանը տեղյա՞կ է եղել հավաքից, թե ոչ», կամ` «եթե կապացուցվի օրենքի խախտում է եղել, նորմալ չէ» և այլն:
Կարծիքներ կան, որ ձայնագրությունը միտումնավոր է տարածվել, քանի որ ՍԱՍ-ի Արտակը ՀՀԿ-ին անհրաժեշտ էր միայն ձայներ բերելու համար, իսկ հիմա պետք չէ: Այս համատեքստում
շրջանառվում է նույնիսկ ոստիկանապետի անունը, ըստ որի` ձայնագրությունը կապ ունի տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի մրցակից, Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի հետ:
Արդյո՞ք ՍԱՍ-ի ժողովի ձայնագրությունն իշխանության ձեռքի գործն է:
Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները: