Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նոր դիրքորոշում՝ վերադարձնում ենք տարածքները Ղարաբաղի անկախության կամ Ղարաբաղը Հայաստանի կազմում տարբերակի դիմաց. «168 ժամ»

09:50, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Նոր դիրքորոշում՝ վերադարձնում ենք տարածքները Ղարաբաղի անկախության կամ Ղարաբաղը Հայաստանի կազմում տարբերակի դիմաց. «168 ժամ»

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
    
«Անհանգստացնող է, երբ Երևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ պետք է զիջել այդ տարածքները։ Սա, այսպես ասած, կոնտուր պրոյեկտ է, որն ընդդիմության բերանով լեգալիզացնում է պաշտոնական Երևանը։ Սա նոր դիրքորոշում է՝ վերադարձնում ենք տարածքները Ղարաբաղի անկախության կամ Ղարաբաղը Հայաստանի կազմում տարբերակի դիմաց»,- «168.ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանություններին։
     Նա նշել է, որ ՀՀ իշխանություններն այսկերպ շախմատ են խաղում։ Բայց, Տարասովի որակմամբ, նրանց խաղն առաջին կարգի է, այնինչ գրոսմայստերական խաղ պետք է տանել։ «Այսինքն՝ նրանք ասում են «ա»-ն, չեն ասում «բ»-ն, ուստի տձև տպավորություն է ստեղծվում, թե կա հանրային դիվանագիտություն, հանրային հայտարարություններ, և կա երկակի, եռակի խորություն, որտեղ անընդհատ անակնկալներ են մատուցվում, ինչպես Հոգլանդը, երբ բոլորն ասում են, թե Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները պետք է կատարվեն, իսկ նա նշում է, որ կա փաստաթուղթ, բայց որևէ մեկը չգիտի՝ ով և երբ է դրա վրա աշխատել»,- ասել է Տարասովը»,–գրում է թերթը։
     Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

3836 | 0
Facebook