Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինական իշխանությունները հայտնել են, թե ինչ պայմանով թույլ կտան Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությունը «Եվրոտեսիլին»

12:30, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Ուկրաինական իշխանությունները հայտնել են, թե ինչ պայմանով թույլ կտան Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությունը «Եվրոտեսիլին»

Ուկրաինան հայտարարել է, որ թույլ կտա Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությունը «Եվրոտեսիլին» միայն այն պայմանով, որ Ռուսաստանը փոխարինի Սամոյլովային մեկ այլ մասնակցով, ով խնդիրներ չի ունենա ուկրաինական օրենսդրության հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն:

«Անխոս, մենք պատրաստ ենք ընդունել «Եվրոտեսիլի» մասնակցի բոլոր 43 երկրների ներկայացուցիչներին, այդ թվում և` Ռուսաստանի: Ռուսաստանն ինքը կարող է իր համար ելք գտնել այս իրավիճակից` առաջարկելով այնպիսի մասնակցի, ով խնդիրներ չունի Ուկրաինայի օրենսդրության հետ: Այդ դեպքում այդ խնդիրը շատ արագ կլուծվի»,- ասել է նա:
     Ինչպես հայտնի է, Ռուսաստանի մասնակից Սամոյլովան պետք է մրցույթին ներկայանար «Flame Is Burning» երգով, սակայն նրա մուտքն Ուկրաինա արգելվել է` Ղրիմում ելույթ ունենալու պատճառով: Այն, որ հենց այս մասնակցին է Ռուսաստանը ներկայացրել, ուկրաինական կողմը համարում է կանխամտածված պրովոկացիա: «Մենք տեսնում ենք, որ «Եվրոտեսիլի» հետ կապված այս պրովոկացիան Ռուսաստանի կողմից ընդամենը մի փոքրիկ օղակն է պրովոկացիաների ու Ուկրաինայում իրադրությունը սրող գործողությունների մեծ շղթայի»,- ասել է քաղաքական գործիչը:

8997 | 0
Facebook