Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում Հայաստանի դեսպան

11:05, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում Հայաստանի դեսպան
     Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ՀՀ նախագահը որոշել է`
     Օլեգ Եսայանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մինսկ):
     Հիշեցնենք` Եսայանը մինչ այդ զբաղեցնում էր Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը, որը լքել էր մարտի 9-ին: Մարտի 10-ին նրա փոխարեն նշանակվել էր Վարդան Տողանյանը:
     Ռուս հայտնի լրագրող, հրապարակախոս և գրող Վլադիմիր Սոլովյովն օրեր առաջ Երևանում քննադատություն էր հնչեցրել Օլեգ Եսայանի հասցեին` նշելով, որ վերջինը մատնված է անգործության՝ ի տարբերություն Ադրբեջանի իր գործընկերոջ:
2670 | 3
Facebook