Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պաշտպանության նախկին և ներկա նախարարներն իրար դեմ են դուրս գալիս` պառակտելով բանակը». Թամար Հովհաննիսյան

16:45, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
«Պաշտպանության նախկին և ներկա նախարարներն իրար դեմ են դուրս գալիս` պառակտելով բանակը». Թամար Հովհաննիսյան

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը` ո՞ր ուժին կամ ուժերին եք համարում իրական ընդդիմություն հարցին, պատասխանեց, որ ընդդիմություն է համարում միայն «Սասնա ծռեր» խմբին: «Շատերին կարող է թվալ, որ նրանք քաղաքական ուժ չեն, բայց ես նրանց էդպիսին եմ ընկալում: Նրանց հուլիսյան գործողությունները համարում եմ քաղաքական ակտ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանուհին:
     Խոսելով ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրությունների և արդեն տարածված խոսակցությունների մասին` ընտրակաշառք, ճնշումներ և այլն, նշեց, որ խախտումների հատուկ դեպքեր չի գրանցել, քանի որ չի հետևում, բայց խախտումները վաղուց են սկսվել: Ըստ Թամար Հովհաննիսյանի` շուրջբոլորը խախտում է` այդ թվում` ՀՀ Սահմանադարությունը և Ընտրական օրենսգիրքը:
     «Ես ինքս չեմ հանդիպել, բայց լսել եմ, որ բնակչության շրջանում ցուցակագրումներ են իրականացվում: Այս ամբողջ քաոսի լուծումը միայն հասարակությունը կարող է տալ. մի կողմ դնի ամեն ինչ, այնպես, ինչպես Ռումինիայում, ինչպես շատ ու շատ երկրներում, դուրս գա փողոց և ընդվզի այնպիսի մի քանակով, որ այլևս հնարավոր չլինի դա կանխել»,- համոզված է Թամար Հովհաննիսյանը: Նրա կարծիքով` այն սխալները, որոնք նկատում է, շատ խորքային են: «Չեմ կարծում, որ այսպիսի փոքր երկրում, այսքան քիչ բնակչություն ունեցող երկրում այսպիսի մեծաթիվ Ազգային ժողով պետք է լինի: Չեմ կարծում, որ Ազգային ժողովը միայն մի պալատ պիտի ունենա, պիտի ունենա ներքին և վերին պալատներ և այդ բոլորը միասին վերցրած կարող են 60-70 հոգու հասնել ընդամենը»: Դերասանուհու դիտարկմամբ` երկրում շատ հիմնահարցեր ու արմատացած սխալներ կան: «Բռնատիրության մեջ ընտրություններ չեն կայանում: Դրանք ձևական բնույթ են կրում: Ընտրություններով Հայաստանում իրավիճակ չի փոխվի: Հայաստանում իրավիճակը կփոխվեր կամ դեռ կփոխվի այն ճանապարհով, որը մեզ առաջարկեցին Սասնա ծռերը: Նրանք պահանջներ ներկայացրեցին, որ պետք է հեռանան նրանք, ովքեր հիմա կան, և պետք է ստեղծվի ժողովրդի կողմից վստահելի` ժամանակավոր Կառավարություն: Բոլոր նրանք, ովքեր դժգոհ են, իսկ դժգոհ են բոլորը, պետք է այնքան ազնվություն ու քաջություն ունենան, որ անեն այդ կարևոր քայլերը. փակվեն փողոցներն ու խանութները, տաքսիները, մեքենաները կանգնեն, քաղաքային տրանսպորտը կանգնի, ժաղավուրդը դուրս թափվի, ոստիկանությունն անցնի ժողովրդի կողմը»: Հարցին, թե համարո՞ւմ եք հավանական, որ ոստիկանությունը կանցնի ժողովրդի կողմը, դերասանուհին արձագանքեց. «Ոչ, բայց երազելը վնաս չի»:

«Պաշտպանության նախկին և ներկա նախարարներն իրար դեմ են դուրս գալիս` պառակտելով բանակը». Թամար Հովհաննիսյան
«Պաշտպանության նախկին և ներկա նախարարներն իրար դեմ են դուրս գալիս` պառակտելով բանակը». Թամար Հովհաննիսյան
Թամար Հովհաննիսյանն ամենաշատը չի սիրում, երբ դժգոհություն է լսում. «Ասում եմ` մի բողոքի, դու սա’ ես ընտրել, այս ապրելաձևը դո’ւ ես ընտրել, այս Հայաստանը դո’ւ ես ընտրել, դո’ւ ես այստեղ լռած ու հաշտված ապրում, ինչո՞ւ ես բողոքում»,- նշեց մեր զրուցակիցը: Նրան մտահոգում են նաև այն սոսկալի պայմանները, որում այսօր ապրում են կալանավորները: «Նրանք ամիսներ շարունակ չեն տեսնում իրենց հարազատներին: Արայիկ Խանդոյանն առաջին անգամ օրեր առաջ տեսավ իր մորը, կնոջը, երեխաներին: Որևէ երկրում տեսե՞լ եք, որ իր հայրենիքը սիրելու ու պաշտպանելու համար մարդկանց խոշտանգեն կամ կալանավորեն: Երկրի նախագահն իր բերանով ասաց, թե մեղմ է լինելու, թող զենքերը վայր դնեն, ի՞նչ է` այն ժամանակ ոտքի տակից հողը գնացե՞լ էր… Ի՞նչ վիճակում են այդ տղաները, նրանց ընտանիքները, սա քաղաքականություն չի, այլ միջնադարյան բռնապետություն»,- մտահոգություն հայտնեց դերասանուհին: «Մեր երկրում 20 հազար ոստիկանություն կար, ասում են` վերջին 6-7 ամսում դարձել է 40 հազար: Ամենասոսկալի բանը, որ անում են, բանակում ճեղքվածք են առաջացնում: Պաշտպանության նախկին ու ներկա նախարարներն իրար դեմ են դուրս գալիս` պառակտելով բանակը: Բանակի մի մասն ընտրելու է նախկին, մյուսը` ներկա նախարարին, այսպիսի սոսկալի կեղծարարություն կարելի՞ է պատկերացնել, զինվորին զրկել սեփական քաղաքական դիրքորոշումն ունենալու հնարավորությունից»,- նշում է դերասանուհին: Նա անօրինական է համարում այն հանգամանքը, որ միայն Հանրապետականի ցուցակում 4-5 գործող նախարար կա. «Ինչպե՞ս կարող է գործող նախարարը լինել պատգամավորի թեկնածու, տվեցիր թեկնածությունդ, հրաժարականդ տուր, դուրս արի, այլապես քո ադմինիստրատիվ միջոցները գործածելու ես հօգուտ քո կուսակցության»: Թամար Հովհաննիսյանի համոզմամբ` նույնիսկ կարելի է տոկոսներով հաշվել կայանալիք ընտրությունների արդյունքը: «Ցավալին այն է, որ առաջին հերթին կդրվի ազատագրված շրջանները վերադարձնելու հարցը: Նորընտիր Ազգային ժաղովն օրենքի ուժ կտա Արցախի կարգավիճակի դիմաց շրջաններ հանձնելու բանաձևը գործի դնելուն»:
«Պաշտպանության նախկին և ներկա նախարարներն իրար դեմ են դուրս գալիս` պառակտելով բանակը». Թամար Հովհաննիսյան
«Պաշտպանության նախկին և ներկա նախարարներն իրար դեմ են դուրս գալիս` պառակտելով բանակը». Թամար Հովհաննիսյան

5727 | 1
Facebook