Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ փոփոխությունները հանգեցնելու են նրան, որ մինչև 2020 թ. Արցախի նախագահ է հանդիսանալու ժողովրդի քվեն չստացած մեկը». Ա. Մելիքյան

16:40, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
«Այդ փոփոխությունները հանգեցնելու են նրան, որ մինչև 2020 թ. Արցախի նախագահ է հանդիսանալու ժողովրդի քվեն չստացած մեկը». Ա. Մելիքյան
     Արցախում սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ են խոսում այն մասին, որ պատերազմող երկրի նախագահի իշխանական լիազորությունները պետք է էապես ընդլայնվեն ու երեկ հանրաքվեի դրված նախագիծը հենց այս խնդիրն է լուծում: Գործնականում, այդ փոփոխությունները հանգեցնելու են նրան, որ մինչև 2020 թվականը Արցախի նախագահ է հանդիսանալու ժողովրդի քվեն չստացած մեկը: Բանն այն է, որ ըստ ներկայացված նախագծի այդ ժամանակահատվածի համար սահմանված է անցումային շրջան, որի ընթացքում երկրի նախագահ է լինելու Արցախի գործող ԱԺ-ի կողմից ընտրված անձը, իսկ դա նշանակում է, որ ժողովուրդն օտարված է լինելու սեփական երկրի իշխանությունը ձևավորելու իր անվիճարկելի և չմիջնորդավորված իրավունքից: Անշուշտ այս հանգամանքն արցախյան ժողովրդավարության ապագայի նկատմամբ լավատեսություն չի կարող ներշնչել:
2448 | 0
Facebook