Համացանցը քննարկում է Աշոտ Փաշինյանի «առևանգումը»
Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա, Քննչական կոմիտում քրեական գործ է հարուցվել՝ մարդուն առևանգելու հոդվածով։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ «զոհված զինծառայողի մայրը Աշոտ Փաշինյանին առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ Փաշինյանը նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։ Ավտոմեքենայում կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել»: Նշվում է, որ «առերևույթ իր կամքին հակառակ, Աշոտ Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից զոհվածի մայրը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»: |
Գարիկ Գալեյան, զոհված զինծառայողի հայր
Ո՞նց կարար առևանգեր Գայանեն, կինը ո՞նց կարա առևանգի էդ բոմժին: Տեսե՞լ եք դրա հագուստը: Ասում էր՝ ես թքած ունեմ իմ ընտանիքի վրա, գոռում էր՝ թքած ունեմ, ես ինչ կապ ունեմ դրա հետ: Ասում էր՝ ես ինչ կապ ունեմ իմ հոր կերած ղալաթների, իմ մոր արածների հետ, ինչ գործ ունեմ, ես իրենցից հեռու եմ ապրում: Ես ինձ միշտ համոզում էի, որ Աշոտիկը կարգին տղա է, բայց դե չէ, նրա տված ցուցմունքը ապացուցեց, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում: |
Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ
Աշոտ, քեզ առաջին անգամ տեսել եմ Բլեյանի դպրոցում, երբ այցելության ժամանակ տնօրենը ձեր դասարանում ասաց, որ դու Նիկոլի տղան ես։ |
Վաչիկ Գրիգորյան, լրագրող
Աշոտը երբեք աչքի չի ընկել շոուներով, բայց այն մարդկանց, ովքեր կարծում են, որ տեղի ունեցածը շոու էր, մի հարց. |
Անդրանիկ Թևանյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Առաջարկում եմ՝ տիկին Գայանեի հետ կապված, հետ վերցնի իր դիմումը, պետք է հետ վերցնի, որովհետև ինքը շատ վատ քայլի է գնալու, եթե այդպիսի ընթացք ստացավ, մյուս կողմից էլ, երեխաները չպետք է պատասխան տան ծնողների համար: Աշոտ Փաշինյանը մեղավոր չէ, որ անհաջող հոր զավակ է: |
Ալեն Ղևոնդյան, քաղաքական վերլուծաբան
Աշոտիկին բառիս բուն իմաստով расход անելը (եթե պայմանական չեղարկենք սույն օպերացիայի կազմակերպված լինելը) Նիկոլոսին նոր մեսիականության հիմքեր է ապահովելու: |
Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ
Էսօր պետք է տեղի ունենա առերեսում Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի միջև: Կարծում եմ, որ առերեսման ժամանակ դավաճանների ընտանիքն ու իրենց անառակ զավակը պետք է զգան հանրային ճնշումն ու իրական վերաբերմունքը իրենց ընտանիքի նկատմամբ: Ուշադիր հետևում ենք փաստաբանների էջերին ու առերեսման ժամի ու վայրի մասին իմանալով բոլորս գնում ենք դավաճանների ընտանիքին ցույց տալու մեր վերաբերմունքը: |
Անժելա Էլիբեգովա, ադրբեջանագետ
Գայան պինդ աղջիկ ա։ Ինքը պատերազմից հետո նենց դժոխքով ա անցել, որ ոչ հայհոյող ֆեյքերով ա կարելի ճնշել, ոչ ձերբակալելով, ոչ Եռաբլուրից բերման ենթարկելով։ |
Աղասի Կարապետյան, ազատամարտիկ
Աշոտն էլ պտի նախկինների երեխեքի պես հաբռգած լիներ, որ իմանային, տո ընչի՞ ջփով, հաստավզերով ման չի գալիս քաղաքում, չեմ հասկանում, բա քեզ պետք ա՞, տղա ջան, սովորական կյանքով ես ապրում։ Մի հատ Գոնզալեսի պասպորտն ի՞նչ ա, որ չունես։ Սիրած ա, բան ա, Հյուսիսային պողոտայում, որ 10000 դոլարանոց ծաղկեփունջ նվիրես։ Գնաս Ամերիկա - մամերիկաները կազինո կրվես։ Ինչի՞ էս սովորական կյանքով ապրում, հ՞ն։ Իհարկե կատակ ա, ուրիշ երկրում լիներ՝ կգնդակահարեին, ով ուզում է լինի նման քայլ անողը՝ պետության ղեկավարի երեխայի նկատմամբ։ Ցավում եմ շատ, որ երկրի համար տղա կորցրած ծնողը, ուրիշի երեխային նման կերպ է վերաբերվում: |