Համացանցը քննարկում է Արսեն Թորոսյանի հայտարարությունը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ: Երեկվանից ծավալվող իրադարձություններն ու Թորոսյանի հայտարարությունը քննարկումների թեմա են դարձել համացանցում: |
Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան
Նիկոլական Արսեն Թորոսյանը բողոքում է։ Նեղված է։ Դիմում է հանրությանը՝ մեղադրելով մեղադրողներին։ |
Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ
Կարճ՝ Covidgate-ի մասին |
Կարեն Ավագյան, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր
Որոշել էին փող աշխատե՞լ համաճարակի ընթացքում, ամենախոցելի ոլորտում։ Այն ժամանակ երբ դեղի, թթվածնի, բուժօգնության կարիքն ունեին հազարավոր ՀՀ քաղաքացիներ։ |
Աիդա Ստեփանյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ վարչության անդամ
Քովիդի հետևանքով հազարավոր մարդկանց մահվան համար հավասար պատասխանատվություն է կրում նաև վարակի դեմ պայքարի համար արաղ և պինցետ առաջարկողը։ |
Անժելա Նալբանդյան, «Para TV»-ի փոխտնօրեն
Ո՞ւմ վրա է մունաթ գալիս Արսեն Թորոսյանը... Իշխանությունն իրենք, կոռուպցիոներն իրենք, կորոնավիրուսն իրենց ժամանակ, քննիչ հանձնաժողովն իրենք, դատարաններն իրենցը, ժողովուրդն իրենցը: Վայելեք իրար: |
Րաֆֆի Ասլանյան, փաստաբան
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարություն է տարածել՝ կասկածի տակ դնելով Հակակոռուպցիոն կոմիտեում COVID-19 համավարակի ժամանակահատվածում պետական բյուջեից հատկացված ահռելի միջոցների յուրացման փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի օբյեկտիվությունը։ Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են, սակայն տարօրինակն այն է, որ նույնիսկ նրա հայտարարության բովանդակությունը համոզմունք է ձևավորում յուրացումներին նրա մասնակցության վերաբերյալ։ Օրինակ՝ ասում է, թե ինչո՞ւ իրեն հարցաքննության չեն հրավիրում, պատրաստ է ցուցմունք տալ՝ լավ հասկանալով, որ մեկ անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվելու դեպքում թուլանալու են իր հետագա՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակում հնարավոր կալանավորման հիմքերը։ Իհարկե, այսպիսի «ճարպկությամբ» Հակակոռուպցիոն կոմիտեի պրոֆեսիոնալ կազմին շփոթեցնելն անհնար է, սակայն Արսեն Թորոսյանը հերթական անգամ մոռանում է, որ ինքն իշխանության ներկայացուցիչ է, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր, ուստի իրավունք չունի այդպիսի բացահայտ ու ապօրինի կերպով միջամտել քրեական վարույթի ընթացքին։ Բայց, կարծես սեփական անձի պաշտպանության բնազդն ամեն ինչից վեր է այսպիսի մարդկանց համար։ Հակառակ պարագայում՝ պետք է մեկնաբանել, որ Արսեն Թորոսյանն իր նախաձեռնությամբ, արտադատավարական եղանակով արդեն սկսել է օգտվել մեղադրյալի իրավունքներից: |
Տիգրան Աթանեսյան, փաստաբան
Էն որ թորոսյան արսենը վախենում է, ճիշտն ասած, ինձ լրիվ մեկ է: |
Գագիկ Համբարյան, քաղաքագետ
Ինչպես կասեր այս պարագայում «կլասիկ» «քաղաքական տրյապկան»՝ «Էս սպառնԸ՞Մ ես, ԱրսԸն...».... |