Համացանցի արձագանքը՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից հրաժարվելուն
![]() Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- նշել է Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին: |
Տիգրան Աբրահամյան, ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր
![]() ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ-ն համապատասխան առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին` հրաժարվելու ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից: |
Վահե Եփրիկյան, փաստաբան
![]() Սկզբից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ են կանչում, այժմ հրաժարվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի քվոտայից։ |
Վահան Բաբայան, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ
![]() Հայաստանի արտաքին վեկտորը կտրուկ չի փոխվում, հաշվի են առնվում դրանից բխող տարբեր վտանգավոր հետևանքներ: |
Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող
![]() Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի իր քվոտայից։ Տեղեկությունը, որ նախ տարածեց Баграмян26 տելեգրամային ալիքը, հաստատեց արտաքին գործերի նախարարությունը: |
Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ
![]() Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից: |
Տիգրան Վարդանյան, ՀՀԿ խորհրդի անդամ
![]() Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղալի պաշտոնի իր քվոտայից: |