Հանրությունը քննարկում է Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը
ԱՀ կառավարության նիստում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման, և թե՛ շրջափակման ընթացքում ներքին բազմաթիվ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։ |
Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ ԳՄ անդամ
Այ տենց հնազանդ կատարեք Ալիևի հրահանգները՝ կապիտուլյանտներ։ ՔՊ-ում քվեարկություն լինի, կարող է Ալիևը Փաշինյանից շատ ձայն ստանա: |
Սարհատ Պետրոսյան, Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար
Ռուբեն Վարդանյանի հեռացումն Արցախից վատ է, շա՜տ վատ, բայց դա նրան անձամբ տալիս է հնարավորություն Հայաստանում, հետևաբար Արցախում, իրավիճակ փոխել։ |
Արմինե Մելքոնյան, լրագրող
Ալիևի դրածոն Արցախում հասավ իր ուզածին։ |
Նաիրա Կարապետյան, ԱԺ նախկին պատգամավոր
Ինչպես և կանխատեսվում էր, թշնամին ավելի ճիշտ հաշվարկեց և ավելի բարձր գնահատեց Ռուբեն Վարդանյանի հնարավոր դերը Արցախն հայկական պահելու գործում, քան մենք: |
Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ
Ոչ մի արտակարգ բան տեղի չի ունեցել: |
Բաբկեն Պիպոյան, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ
Հաագան պարտավորեցնում է բացել միջանցքը, բայց հայկական կողմը շարունակում է բավարարել թշնամու պահանջները: |
Տաթևիկ Հայրապետյան, ադրբեջանագետ
Թող Ռուբեն Վարդանյանի` Արցախի պետնախարարի պաշտոնից ազատումը լինի Արցախի նկատմամբ Ալիևի միակ հաղթանակն ու ձեռքբերումը։ |
Սենոր Հասրաթյան, Արցախի ՊԲ նախկին խոսնակ
Չգիտեմ՝ ինչ կշահենք Ռուբեն Վարդանյանին ԱՀ պետնախարարի պաշտոնից ազատելով, բայց որ ժամանակ հետո (ինչպես միշտ՝ ուշացումով) կհամոզվենք այդ որոշման անարդյունավտության մեջ, դրանում, գրեթե, չեմ կասկածում... |