Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է ընտրությունների նախնական արդյունքները

երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ.
Հանրությունը քննարկում է ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է քվեարկության նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687․414 ձայն կամ ձայների 53,92%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 268․300 ձայն կամ ընտրողների ձայների 21,04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․647 ձայն կամ քվեների 5.23%-ը (չի հաղթահարել անցողիկ շեմը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ, մտնում է խորհրդարան): Ըստ այդմ, այս երեք ուժերն անցնում են խորհրդարան՝ հետևյալ մանդատներով. ՔՊ՝ 72 մանդատ, «Հայաստան» դաշինք՝ 27 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 6 մանդատ:

Այս թեման մեկնաբանել են`

Սենոր Հասրաթյան, Արցախի ՊԲ նախկին խոսնակ

Սենոր Հասրաթյան, Արցախի ՊԲ նախկին խոսնակ

Հայ ժողովուրդը նորից պարտվեց, բայց այս անգամ ոչ թե արտաքին կամ ներքին թշնամուն, այլ՝ ինքն իրեն... Դրանում նա կհամոզվի, երբ առանց իր կարծիքը հաշվի առնելու, «ընտրյալ» իշխանությունը վերջնականապես երկիրը կհասցնի կործանման... Բայց, արդեն ուշ կլինի... Իսկ հիմա, քանի դեռ դրան չեք հասել, կարող եք մի քիչ էլ հրճվել ձեր տարած «պյուռոսյան հաղթանակով...

Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ

Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ

Դեռ ամիսներ առաջ եմ ասել, որ ընտրություններով հարցը վերջնական չի լուծվելու, իսկ երեկվա տեղի ունեցածը հայերի ու Հայաստանի ամոթն ու խայտառակությունն է: Անձամբ ես սրանց չունեմ երկիր տալու ու դրա համար սկսած 3 տարի առաջվանից ու հենց էսօրվանից ավելի մեծ բեռով շարունակելու եմ անհաշտ պայքարը սրանց դեմ: Էս պահին մենակ կարամ ասեմ, որ մտնում ենք պայքարի հերթական փուլ, իսկ թե ինչպիսի՞ մարտավարությամբ և ո՞ւր կհասնենք, պարզ կլինի:


Հ. Գ. Հասկանում եմ, որ խանդավառություն կար, մեծ սպասելիքներ ունեինք բոլորս ընտրություններից, հասկանում եմ, որ հիասթափությունն ու հուսահատությունն անսահման են, բայց շատ եմ խնդրում փորձեք ձեր մեջ ուժ գտնել՝ երկիրը դրանցից շատ սիրելու համար: Համբերություն բոլորիս, ամեն ինչ լավ ա լինելու:


Հ. Գ. 2 Երեկվա արդյունքներին դեռ կանդրադառնամ. առավել քան վստահ եմ, որ էդ արդյունքները չեն արտացոլում ո՛չ երեկ տեղի ունեցած բուն ընտրությունների արդյունքները, ո՛չ էլ առավել ևս հանրային քաղաքական տրամադրությունները:

Իլհոմ Նեմատով, ԱՊՀ դիտորդական առաքելության նախագահ

Իլհոմ Նեմատով, ԱՊՀ դիտորդական առաքելության նախագահ

Մեր դիտորդներն այցելել են շուրջ 700 ընտրատեղամաս։ Ընտրություններն ընթացել են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ բաց ու կառուցողական, դիտորդները չեն արձանագրել խախտումներ, որոնք կարող էին անդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա։ Առաքելությունը կարծում է, որ ընտրական հանձնաժողովը կազմակերպել է ընտրությունների բարձր մակարդակով անցկացումը:

Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխխոսնակ

Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխխոսնակ

Էսօր դուք բոլորդ ստացաք ձեր պատասխանները: Երևանցին, Լոռեցին, Սյունեցին, Շուռնուխցին, Հայ ժողովուրդը պատասխանեց ձեզ: Ասեց, թե ով է դավաճանը և ով հողատուն: Ձեր ստերը, ձեր ատելությունը վերադարձրեց ձեզ:


Բոլոր հայհոյանքներն ու սպառնալիքները վերադարձրեց ձեզ: Բերաններդ կփակեք ու գլխիկոր կծառայեք Հայ ժողովրդին, ինչպես մենք ենք ծառայում: Ուղղակի ձեր համար դա պատիժ է, մեր համար հպարտություն է՝ միշտ:


Կեցցե մեծ, իմաստուն, ուժեղ, ուժեղ, ուժեղ Հայ ժողովուրդս:

Անժելա Էլիբեգովա, ադրբեջանագետ

Անժելա Էլիբեգովա, ադրբեջանագետ

Երեկ խախտումներ էր, որ հասցնում էինք ֆիքսել ընտրատեղամասերում։ Տեսաձայնագրություներ էին, որ ուղարկում էինք զեկույցի համար։ Ահազանգեր էր, որ ստանում էինք։


Արդյունքները պետք է բողոքարկվեն պարտադիր, որովհետև եթե միայն ես ու միայն մի տեղամասում մի քանի ժամում փոխթաղապետի ընտրատարածք ներխուժելուց սկսած, ընտրացուցակում մարդկանց հասցեով անհայտ անձի գրանցված ու քվեարկածով վերջացրած խախտումներ եմ ֆիքսել, երկրով մեկ մասշտաբներն ահռելի էին:

Մհեր Մկրտչյան, ռեժիսոր

Մհեր Մկրտչյան, ռեժիսոր

Նեղվա՞ծ եմ` այո՛...


Կոտրվա՞ծ` ոչ...


Ես ամաչելու բան չունեմ. մնացի նույնը:


Վերջին գրառումս պաուզայից առաջ...


Օնիկ Գասպարյանը ո՞նց ա, դատը կրե՞ց...


Սյունեցիք ո՞նց են: Ուրախ եմ ձեր համար... Էլ սահմանից չխոսաք, էլի...


Բանակը ո՞նց ա... Վաղը, երբ 10 մետրից թուրք տեսնեք, հանեք 3 համարի թուղթ ցույց տվեք՝ օգնում ա...


Պաչում եմ...:

Դմիտրի Պեսկով, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար

Դմիտրի Պեսկով, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար

Ուշադիր հետևում ենք այն տեղեկատվությանը, որը Երևանից է ստացվում։ Մենք տեսնում ենք Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը:

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Հայաստանում ընտրություններով իշխանություն չի փոխվել... այն փոխվել է մինչ ընտրությունները: Դե, շարունակեք մասնակցել այս «կլոունադային»... Տղերքն էին ափսոս...

Համլետ Կիրակոսյան, մեկնաբան

Համլետ Կիրակոսյան, մեկնաբան

Նիկոլ Փաշինյանը պետք է շնորհակալություն հայտնի Ռոբերտ Քոչարյանին՝ այդքան ձայներ հավաքելու համար։ Չլիներ Քոչարյանի գործոնը և նրա իշխանության վերադառնալու հեռանկարից ժողովրդի վախը, Նիկոլն անհամեմատ քիչ ձայներ կհավաքեր։


Ռոբերտ Քոչարյանը պետք է շնորհակալություն հայտնի Նիկոլ Փաշինյանին՝ իրեն քաղաքական երկրորդ ուժի առաջնորդ կարգելու ու լեգիտիմացնելու համար։ Չլիներ Նիկոլի բացառիկ ապաշնորհությունը, Քոչարյանը որևէ շանս չէր ունենա 1-2 տոկոսից ավելի հանրային վստահություն ունենալու ու հրապարակներ լցնելու համար․․․

| | |
768 | 0