Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է «Սպայկա»-ի տնօրենի կալանավորումը

երկուշաբթի, 08 ապրիլի, 2019 թ.
Հանրությունը քննարկում է «Սպայկա»-ի տնօրենի կալանավորումը

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։


Հիշեցնենք, որ «Սպայկա»-ն 7 մլրդ դրամից ավելի հարկ չի վճարել. ՊԵԿ-ը միջնորդել էր կալանավորել տնօրեն Դավիթ Ղազարյանին։


Դատարանի կայացրած որոշումից հետո ընկերության աշխատակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում։

Այս թեման մեկնաբանել են`

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Ընդհանրապես փորձում եմ ցանկացած ցույցի մասնակցի իրավունքը հարգել, քանի որ, անկախ պատճառից, մարդիկ, եթե դուրս են եկել փողոց, ուրեմն ինչ-որ պահանջ ունեն, ճիշտ ա դա, թե սխալ, դա հարցի այլ կողմն ա: Բայց կոնկրետ «Սպայկա»-ի դեպքում մարդիկ փորձ են կատարել սպառնալ պետությանը, այն պետությանը, որը իրենց նման արտոնություններ է տվել ու նման հսկա է սարքել: Այդ ամենից հետո դնել ու սպառնալ, մուննաթ գալ, ամենասխալ քայլն է: Իշխանություն է փոխվել, բայց պետությունն ու դրա ճյուղերը նույնն են․ սպառնալով ներկայիս իշխանությանը՝ սպառնում եք նաև պետության այլ ճյուղերին։

Դավիթ Ղազարյան, «Սպայկա»–ի տնօրեն

Դավիթ Ղազարյան, «Սպայկա»–ի տնօրեն

Ինձ չի թվում, որ արդարություն կա, քանի որ սա արդարություն չէ. միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել: Ես սպասում էի, որ սենց ա լինելու, իսկ որ հետաձգվեց մի քանի օրով, դա ընդամենը պաուզա էր։

Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան

Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան

2018թ․ դեկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությունը բավարարում է «Սպայկա» ընկերության ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: 2019թ․ մարտի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացման արարողությանը: 2019թ․ ապրիլի 8-ին «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորվում է։ Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամպարտադիր այլ վճար չկատարելը): Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: Արտոնություններ տալուց ու ամենաբարձր մակարդակով ընկերություն այցելելուց առաջ ՀՀ իշխանությունները չեն իմացե՞լ, որ այդ ընկերությունը պետբյուջե չի մուծել 7 միլիարդ դրամ, թե՞ այլ խնդիրներ կան․․․

Արթուր Հայրապետյան, լրագրող

Արթուր Հայրապետյան, լրագրող

Հեղափոխությունը մարդու ուղեղի նեղ շրջանակները պետք է լայնացներ: Պետք է մարդու կյանքում մտածողություն փոխվեր..․ Ցավոք՝ դեռ կան խմբավորումներ, որոնք չգիտեն՝ դա ինչ բան է, որովհետև տարիներով սովոր են եղել սրա-նրա լծի տակ ապրել ու առուծախի միջոցով, ծանոթով հարց լուծել ու խուսափել հարկերից՝ կոնկրետ մարդու գրապանը դնելով հարց լուծել..․ Օրենքով չենք սիրում ապրել, ու օրենքի դեմ դուրս եկող քաղաքացին չի գիտակցում, որ այս երկրում ինքը միայնակ չէ, իրենից այն կողմ էլի կյանք կա ու ոչ մեկն իրավունք չունի, օրենքի վրա թքելու, ինչ է՝ ինքը մնում է անգործ: Տարիներով անգործ ենք մնացել, բայց մեր պայքարը չի եղել գործ ունենալը, այլ մեր պայքարը եղել է օրենքը շրջանցող հանցավոր ռեժիմը, որը պետք է հեռանար..․ Այսինքն՝ մի մարդու բողոքավոր լինելը չպետք է փաթաթել մյուսների վզին..․

Լիզա Ճաղարյան, լրագրող

Լիզա Ճաղարյան, լրագրող

Կոպիտ ասած՝ մինչ իշխանափոխությունը մենք պայքարում էինք հանուն օրենքի, իշխանափոխությունից հետո պայքարողների մեծ մասը ոտքի է ելել ընդդեմ օրենքի։

Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ առաջնորդ

Գագիկ Ծառուկյան, ԲՀԿ առաջնորդ

Օրենքի առաջ բոլորը հավասար են, դա իրավապահները պետք է ապացուցեն, բայց էդ ընթացքում պետք չէ դադարեցնել արտահանումը, քանի որ ընկերությունը վնաս կկրի։

«Սպայկա» ընկերության աշխատակից

«Սպայկա» ընկերության աշխատակից

Փաշինյանն էսօր ինչի՞ մի հատ արձագանք չի տալիս, Լեննականում կաբլուկի հարց ա լուծում, որ մարդկանց կաբլուկները չջարդվի, ինչի մենք մա՞րդ չենք: Եթե մտածում եք, որ սառույցին, ձյանը, բքին պիտի մեքենան քշեմ, ապրանքը տանեմ, իմ կյանքի հաշվին աշխատավարձս կիսվեմ պետության հետ, պետությունն էլ գեյերի տեղեր բացի, չարաչար սխալվում են․․․

Երջանիկ Աբգարյան, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր

Երջանիկ Աբգարյան, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր

«Սպայկայի» ղեկավարության հակապետական ներկա գործունեությունը կարող է դառնալ հակահեղափոխական ուժերի ամենալուրջ սպառնալիքը հեղափոխական իշխանության հանդեպ: Քոչոյի և սեռժիկի կողմից խաբված և փողոց դուրս բերված «Սպայկայի» աշխատակիցները պետք է հասկանան, որ իրենց այդ քայլով դեմ են դուրս եկել իրենց ժողովրդի շահերին, որոնք նաև իրենց շահերն են: Պետք է նաև հասկանան, որ իրենց կատարած աշխատանքն անհնարին է կանգնեցնել և ոչ ոք ձեռք չի բարձրացնի այդ ընկերության աշխատանքների վրա, որովհետև դրանք կապված են երկրի կարևորագույն արտաքին տնտեսական հարաբերությունների՝ արտահանման և ներմուծման հետ և առանց դրանց երկիրը չի կարող զարգանալ: ՀՀ իշխանության պայքարն այդ ընկերության գող և ավազակ ղեկավարության դեմ է, որոնք թալանում են պետության հասանելիքը, այսինքն նաև ժողովրդի մաս կազմողներիդ՝ ձեր հասանելիքը: Պարզ ասած, դուք այսօր փողոց եք դուրս եկել ձեր իսկ շահերի դեմ: Վստահ եղեք, ոչ ոքի մտքով չի անցնում ձեր քրտինքով աշխատած հացը կտրել ձեր ընտանիքների բերանից։ «Սպայկա» անունն իսկ
շատ բան է հուշում և նախ պետք է փորփրել դրա հիմքերը: Կարծում եմ՝ դա հայ-ռուսական կլանային կառույց է: Դա ավելի վտանգավոր է, քան օլիգարխիայի որևէ ներկայացուցիչ: Գլխավորը սրա սաբոտաժի կենտրոն դառնալու կարողությունն է: Դրա համար արագացված տեմպերով սրա հարցը պետք է լուծել։

Գևորգ Մանուկյան, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ

Գևորգ Մանուկյան, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ

Քիչ առաջ մի տեսանյութ տեսա, որտեղ «Սպայկա» ընկերության աշխատակիցներն սպայկա եղած այնպես էին շրջապատել Դավիթ Ղազարյանին տեղափոխող մեքենան՝ մի պահ ինձ թվաց՝ մեքենայի մեջ Հռոմի Պապն է․․․ Առաջին հայացքից թվում է, թե «Սպայկա»-ի աշխատակիցների գործունեությունը նորմալ է, դե մարդիկ իրենց գործը կորցնելու վտանգից են վախենում, բայց կա մի պարզ ճշմարտություն՝


1․ Դավիթ Ղազարյանը սուրբ չի, այլ սերիական թալանչի է, ով տարիներ շարունակ ինչ-որ գործարքների շնորհիվ կարողացել է միլիարդավոր հարկեր թաքցնել։


2․ Այդ թաքցված հարկերից կարող էր մի քանի ոլորտներ բարելավել, օրինակ, թոշակերը կամ աշխատավարձերը բարձրանար, կամ ինչ-որ մի ոլորտ բարելավեր, ջրային կամ կրթական կամ այլ, բայց․․․


3․ Երբ ՀՀ քաղաքացին գիտակցաբար կամ անգիտակցաբար պաշտպանում է հանցագործին, նա դառնում է նրա հանցակիցը։


4․ Այս բողոքի ցույցերը համեմատել անցած տարվա բողոքի ակցիաների հետ ու սպառնալ փողոց փակելով, դա պարզապես հիվանդ երևակայություն է, որովհետև անցած տարվա բողոքի ցույցերն արվում էին երկրում գտնվող հանցագործներին պատժելու պահանջով, իսկ սա հակառակն է․․․


5․ Այ էս խելքին ենք, որ էս օրին ենք․․․

| | |
4145 | 0
COMMENT.am