Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կոսմետոլոգիական միջամտությունից հետո կինը զրկվել է աչքից ու դեմքից

23:10, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Կոսմետոլոգիական միջամտությունից հետո կինը զրկվել է աչքից ու դեմքից

Երբ 47-ամյա Քերոլ Բրայանն այցելել է իր կոսմետոլոգին` դեմքի որոշ շտկումների համար, չի էլ պատկերացրել, թե ինչ անձնական ողբերգություն է բերում իր գլխին: 30 տարեկանից հետո նա բոտոքսի պարբերական ներարկումներ է արել` դեմքի մանր կնճիռները շտկելու համար: Սակայն 47 տարեկանում, մասնագետի խորհրդով, նա որոշել է հատուկ հավելանյութ լցնել մաշկի տակ, որպեսզի շտկի ճակատի և այտոսկրերի դիմագծերը:

Կոսմետոլոգիական միջամտությունից հետո կինը զրկվել է աչքից ու դեմքից
Կոսմետոլոգիական միջամտությունից հետո կինը զրկվել է աչքից ու դեմքից
Սակայն ներարկումից հետո նրա մոտ ի հայտ են եկել հսկայական կապտուկներ ու այտուցներ, որոնց մասնագետը լուրջ չի վերաբերվել` համարելով տիպիկ ռեակցիա:

Ամիսներն անցել են, սակայն ոչինչ չի փոխվել և Բրայանը դիմել է շտկող պրոցեդուրաների: Սակայն ուռուցքը հեռացնելու առաջին իսկ վիրահատության ժամանակ տուժել է նրա տեսողական նյարդն ու աջ աչքն ընդմիշտ կուրացել է:

Կոսմետոլոգիական միջամտությունից հետո կինը զրկվել է աչքից ու դեմքից
Կոսմետոլոգիական միջամտությունից հետո կինը զրկվել է աչքից ու դեմքից

     Հետո արդեն պարզվել է, որ կոսմետոլոգը սխալ է թույլ տվել` խառնելով 2 տարատեսակ լցանյութեր, որոնցի մեկը եղել է սիլիկոնը և այդ անթույլատրելի խառնուրդը ներարկել մաշկի տակ:
Կոսմետոլոգիական միջամտությունից հետո կինը զրկվել է աչքից ու դեմքից
Կոսմետոլոգիական միջամտությունից հետո կինը զրկվել է աչքից ու դեմքից

     3 տարի շարունակ կինն անց է կացրել իր սենյակում փակված` չշփվելով ոչ մեկի հետ և ինքնասպանության եղանակներ մտածելով: Վերջիվերջո նրա դստերը հաջողվել է համոզել մորը` դիմել բարձր որակավորում ունեցող բժիշկների:
     Կինը խոստովանել է, որ վերականգնիչ վիրահատությունների ցավն անտանելի է եղել, ինչը ձգվել է 4 տարի: Ամենադժվարը եղել է 17 ժամանոց վիրահատությունը, որի ժամանակ մեջքից վերցված մաշկը պատվաստվել է դեմքին:
Կոսմետոլոգիական միջամտությունից հետո կինը զրկվել է աչքից ու դեմքից
Կոսմետոլոգիական միջամտությունից հետո կինը զրկվել է աչքից ու դեմքից

Այսօր արդեն Քերոլը ղեկավարում է հասարակական շարժում, որն զբաղվում է կոսմետոլոգիական կլինիկաների հաճախորդներին լուսաբանելով:

Կոսմետոլոգիական միջամտությունից հետո կինը զրկվել է աչքից ու դեմքից
Կոսմետոլոգիական միջամտությունից հետո կինը զրկվել է աչքից ու դեմքից
«Ես ուզում եմ, որ իմ պատմությունը կարդացող ցանկացած մարդ հասկանա, որ ինքը գեղեցիկ է այնպիսին, ինչիսին կա և արժանի է սիրվելու: Գեղեցկության նկատմամբ մեր կոլեկտիվ վերաբերմունքն այնքան է աղավաղված, որ դժվար է գտնել իր արտաքինից գոհ որևէ մեկին»,- ասել է նա:

14823 | 2
Facebook