Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Nissan մակնիշի 89 DD 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին: Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ պետն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենը: Ինչպես հայտնում է
Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: