Խնդրում ենք սպասել...

Միջազգային

7 գլխատված դի է հայտնաբերվել մեքսիկական զբոսաշրջային քաղաքում

11:25, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
7 գլխատված դի է հայտնաբերվել մեքսիկական զբոսաշրջային քաղաքում

7 գլխատված դի է հայտնաբերվել մեքսիկական նավահանգստային ու զբոսաշրջային Մանսանիլյո քաղաքում: Դիերը լցված են եղել մի աքնի ժամ առաջ գողացված մեքենայի սրահի մեջ և թողնված ճամփեզրին: Սպանվածներից մեկը կին է, մյուսները` չափահաս տղամարդիկ: Մեքենայի մեջ թողնված է եղել նաև թմրաուղերձ, որոնք սովորաբար թողնում են թմրամաֆիայի ներկայացուցիչները` բացատրելով իրենց հակառակորդ բանդայի անդամների սպանության պատճառը:
     Վերջին ժամանակներում հանցավորության մակարդակը Մեքսիկայում լրջորեն աճել է: Փորձագետները կարծում են, որ նման աճը կարող է կապված լինել տարբեր նարկոկարտելների միջև տեղի ունեցող պայքարի հետ, ովքեր կռվում են թմրանյութերի տարանցիկ ուղիների վրա գերիշխանություն ունենալու համար:

8348 | 0
Facebook