Աշխարհի առաջին ռակետ գերմանուհի Անժելիկ Քերբերը սենսացիոն պարտություն է կրել Ավստրալիայի բաց առաջնության 1/8-րդ եզրափակչում։ Թենիսիստուհին 6:2, 6:3 հաշվով զիջել է ԱՄՆ-ն ներկայացնող աշխարհի 35-րդ ռակետ ամերիկուհի Կոկո Վանդևեգեին՝ դուրս մնալով հետագա պայքարից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցաշարից դուրս է մնացել աշխարհի առաջին ռակետ Էնդի Մառեյը։