ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմափի երդմնակալության օրը ձերբակալված ցուցարարների մեծամասնությանը մեղադրանք կներկայացվի` զանգվածային անկարգություններին մասնակցելու համար, ինչը համարվում է քրեական հանցագործություն: Այս մասին հայտնել է ԱՄՆ դատախազությունը, փոխանցում է CBS News-ը:
Մոտավոր հաշվարկներով` ձերբակալվել է մոտ 230 մարդ, նրանք բոլորն ազատ են արձակվել` փետրվարին դատարան ներկայանալու պարտադիր պայմանով: Լրատվականի զրուցակիցների խոսքով` զանգվածային անկարգություններին մասնակցության համար առավելագույն պատիժը մինչև 10 տարվա ազատազրկումն է և մինչև 250 հազար դոլարի տուգանք վճարելը: