Հունվարի 21-ին Իրանի Ռեշտ քաղաքում մեկնարկող «Խազարի գավաթ» միջազգային մրցաշարին Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Սեդրակ Մաթևոսյանը։
Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը մրցաշարին զբաղեցրել է 2-րդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով զիջելով իրանցի Մասուդ Մոսադեգպուրին: