Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դաժանաբար սպանվել է «Լամբադա» աշխարհահռչակ հիթի կատարողը

22:35, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Դաժանաբար սպանվել է «Լամբադա» աշխարհահռչակ հիթի կատարողը

Բրազիլացի երգչուհի, Kaoma խմբի մեներգչուհի Լոալվա Բրազին սպանված են գտել Ռիո Դե Ժանեյրոյի նահանգի Սակուարեմա քաղաքում: Այս մասին այսօր հայտարարել է UOL-ը: Նրա այրված մարմինը հայտնաբվել է իր մեքենայում` ետևի նստատեղին: Հավանական է համարվում սպանության վարկածը: Իրավապահների հավաստմամբ` մահից քիչ առաջ երգչուհու տանը նկատվել են 2 անհայտ անձինք:

Լովալա Բրազը ծնվել է 1953-ին Ռիո դե Ժանեյրոյում, համաշխարհային հռչակ է ստացել Ֆրանսիա գնալուց հետո: Այնտեղ Բրազը դարձել է ֆրանսիա-բրազիլական Kaoma խմբի մենակատարուհին, 1958-ին ձայնագրել «Լամբադա» երգը, որն առաջին տեղն է զբաղեցրել շատ երկրների հիթ շքերթներում: Վերջին տարիներին նա ապրում էր հայրենիքում, ուներ սեփական ոչ մեծ հյուրանոց:

«Լամբադա» աշխարհահռչակ հիթը
12609 | 0
Facebook