Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հնդկաստանում գիշերազգեստներ են կարում մրսող փղերի համար

22:05, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Հնդկաստանում գիշերազգեստներ են կարում մրսող փղերի համար

Հնդկական Մաթհուր քաղաքի մոտակայքում գտնվող փղերի արգելոցում փղերը գիշերները սառչում են ցրտից: Մոտակայքում տեղակայված գյուղի բնակիչները որոշել են գիշերազգեստներ կարել մրսող հսկաների համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Կանանց օգնության խնդրանքով դիմել են Wildlife SOS Elephant-ի կենդանասերները: Նոր գիշերազգեստ ու գուլպաներ արդեն ստացել է 3 փիղ, անհրաժեշտ է կարել ևս 20-ը: Վայրի փղերին այս հագուստը դուր է եկել, վստահեցնում են կենդանասերները:
     Ինչպես հայտնի է, վայրի փղերը գտնվում են ոչնչացման վտանգի տակ: Փղոսրկի վաճառքով զբաղվող որսագողները տարեկան սպանում են 30 հազար փիղ:

Հնդկաստանում գիշերազգեստներ են կարում մրսող փղերի համար
Հնդկաստանում գիշերազգեստներ են կարում մրսող փղերի համար
9741 | 0
Facebook