Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անհետացած մալայզիական օդանավի որոնողական աշխատանքները դադարեցվել են

12:45, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
Անհետացած մալայզիական օդանավի որոնողական աշխատանքները դադարեցվել են

Ավստրալիան, Մալայզիան և Չինաստանը հայտարարել են, որ դադարեցնում են 2014 թվականին ռադարներից անհետացած մալայզիական Boeing 777-ի որոնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ օդանավն իրականացնում էր MH370 չվերթը` Կուալա-Լումպուրից Պեկին:
     Աշխատանքները դադարեցվել են այն ժամանակ, երբ հետազոտված է եղել Ավստրալիայից արևմուտք ընկած 120 հազար կմ տարածք, որտեղ, ինչպես ենթադրվում էր, կործանվել է օդանավը: Սակայն կորած ուղղաթիռի անկման վայրը գտնել այդպես էլ չի հաջողվել:

Boeing 777-ը, որ, հավանաբար, կործանվել է Հնդկական օվկիանոսի հարավային մասում, անհետացել է 2014-ի մարտի 8-ին: Նրա մեջ գտնվել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ:
     Մինչ օրս օվկիանոսի տարբեր հատվածներում հայտնաբերվել են օդանավի մի քանի մասեր:

12589 | 0
Facebook