Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գևորգ Սաֆարյանն ազատազրկվեց 2 տարով

17:35, երկուշաբթի, 16 հունվարի, 2017 թ.
Գևորգ Սաֆարյանն ազատազրկվեց 2 տարով
     Ինչպես հայտնել էինք, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվող դատական նիստում «տոնածառի գործով» ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի ճառից հետո դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ պատրաստելու դատական վճիռը:
     Եվ ահա, սահմանված ժամին` 17.30-ին, դատարանը վերադարձավ ու հայտարարեց վճիռը. «Գևորգ Սաֆարյանին ճանաչել մեղավոր ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով 2016-ի հունվարի 1-ից»,- հայտարարեց Մնացական Մարտիրոսյանը:
     Ներկաները դահլիճից բացականչեցին՝ «ամոթ»:
3858 | 4
Facebook