Հնագետները Չինաստանի Շենսի նահանգում ցորենի ածխացած սերմեր են հայտնաբերել, որոնք ավելի քան 2.8 հազար տարեկան են: Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոկայանը:
Շուրջ 3 հազարամյա սերմերը գտնվել են Սիան քաղաքի մոտակայքում, որտեղ նախկինում տեղակայված է եղել Հաոցզին քաղաքը:
Հավանաբար, հայտնաբերված սերմերը վերաբերել են Արևմտյան Չժոու դինաստիային, որ գոյություն է ունեցել Ք. ա. 1046-770թթ.:
Գտածոն հնէաբաններին թույլ է տվել հաստատել, որ արդեն Արևմտյան Չժոու դինաստիայի օրոք ցորենը լայնորեն տարածված է եղել այդ տարածքներում: