Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ ապագա պետքարտուղարը կարծում է, որ Ռուսաստանն սպառնալիք է

12:40, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
ԱՄՆ ապագա պետքարտուղարը կարծում է, որ Ռուսաստանն սպառնալիք է

Exxon Mobil նավթային ընկերության նախկին ղեկավար, ԱՄՆ նորընտիր նախագահի կողմից պետքարտուղարի թեկնածու առաջադրված Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանն սպառնալիք է ներկայացնում, սակայն ինքը հորդորում է «ազնիվ և բաց» երկխոսություն սկսել Մոսկվայի հետ: Այս մասին Թիլլերսոնը ծավալուն ելույթով հանդես կունենա այսօր ԱՄՆ Սենատում կայանալիք լսումների ժամանակ, որի ընթացքում քննարկվելու է Թիլերսոնի` Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնն ստանձնելու հարցը:
     Պոտենցյալ պետքարտուղարը կարծում է, որ համաշխարհային հարթակում Ռուսաստանի ազդեցությունն ավելանում է ԱՄՆ ազդեցության նվազման հետևանքով:
     Թիլերսոնն առանցքային է համարում ԴԱԻՇ-ի դեմ պայքարն ու դրա վերացումը: Նա քննադատում է Չինաստանի քաղաքականությունը Հարավչինական ծովում և Պեկինին հորդորում է ազդել Հյուսիսային Կորեայի վրա:

8032 | 0
Facebook