Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սև ծովում Ту-154 ինքնաթիռի կործանման առեղծվածը բացահայտված է

10:20, երեքշաբթի, 10 հունվարի, 2017 թ.
Սև ծովում Ту-154 ինքնաթիռի կործանման առեղծվածը բացահայտված է

ՌԴ Պաշտպանության նախարարության մասնագետներն ամբողջությամբ գաղտանազերծել են Սև ծովում կործանված Ту-154 ինքնաթիռի սև արկղերը և արդեն կարող են նշել ավիաաղետի իրական պանճառները: Մասնագետների կարծիքով` աղետը տեղի է ունեցել մի քանի գործոնների համադրության հետևանքով. ինքնաթիռը գերծանրաբեռնված է եղել, իսկ 2-րդ օդաչու Ալեքսանդր Ռովենսկին թռիչքի ժամանակ շփոթել է շասին և փականները կառավարող լծակները: Երբ անձնակազմը նկատել է սխալն, արդեն շատ ուշ է եղել: Գերծանրաբեռնված ինքնաթիռը բավարար բարձրություն չի ունեցել փրկիչ մանևրի համար և պոչային մասով հարվածել է ջրին:
     Ըստ Life-ի աղբյուրների` ինքնաթիռի կործանման հիմնական պատճառ է ճանաչվել մարդկային գործոնը:
     Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին առավոտյան Սև ծովում թռիչքից րոպեներ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ:

29227 | 1
Facebook