Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք չգիտենք` այդ փողը կա, թե՞ չկա, կտան, թե՞ չեն տա». «Վանաձոր քիմպրոմ»-ի աշխատակիցները բողոքում են

13:30, երկուշաբթի, 09 հունվարի, 2017 թ.
«Մենք չգիտենք` այդ փողը կա, թե՞ չկա, կտան, թե՞ չեն տա». «Վանաձոր քիմպրոմ»-ի աշխատակիցները բողոքում են

«Վանաձոր քիմպրոմ»-ի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Վանաձորում` պահանջելով վճարել իրենց 4 ամսվա աշխատավարձը:
     «Մեր գործարանը սնանկ է ճանաչվել, բայց մեզ չվճարած աշխատավարձ ունեն: Ինչպես նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այնպես էլ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը մեր խնդրին ծանոթ են, բայց ապարդյուն: Նրանցից ոչ մեկը չի միջամտել, որպեսզի մեր աշխատավարձերը վճարեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է աշխատակիցներից Հրաչիկ Մարտիրոսյանը:
     Այսօր գործարանի աշխատակիցները հանդիպել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Նրանք տեղեկացրել են, որ ցանկանում են նամակ գրել Արդարադատության նախարարին ու հանդիպում խնդրել նրանից: «Մենք չգիտենք` այդ փողը կա, թե՞ չկա, կտան, թե՞ չեն տա. 5 տարի ասում ենք էս մասին, մի՞թե տեղ չի հասնում, մի՞թե նախագահը չգիտի… Հիմա հույս ունենք, որ արդարադատության նախարարն արդարություն կհաստատի և մեր խնդրին լուծում կտա»:

2512 | 0
Facebook