Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Աշխարհը խոցելի է գրիպի համաճարակի դեմ». Բիլ Գեյթս

17:20, ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2016 թ.
«Աշխարհը խոցելի է գրիպի համաճարակի դեմ». Բիլ Գեյթս

Ամերիկացի միլիրադատեր և բարերար Բիլ Գեյթսը հարցազրույց է տվել BBC լրատվականին, որում նախազգուշացրել է, որ առաջիկա 10-ամյակում մարդկությունը կարող է բախվել գրիպի մահացու համաճարակի հետ: Նա մտավախություն է հայտնել, որ աշխարհը չի կարող արագորեն արձագանքել համաճարակին, որը կարող է վերաճել ողբերգության:
     Գեյթսը նշել է, որ այժմ մարդկությանը հասանելի են բժշկական ժամանակակից միջոցները: Սակայն միլիարդատիրոջը մտահոգում է այն, որ մարդիկ չեն կարող արդյունավետ պայքարել մահացու հիվանդության դեմ, ու այն արագ կտարածվի:
     Ըստ Գեյթսի` Էբոլա տենդի և Զիկա վիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամերը ցույց տվեցին, թե որքան է աշխարհը խոցելի համաճարակների դեմ:

13220 | 0
Facebook