Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը գաղտնի բարերար էր

22:35, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2016 թ.
Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը գաղտնի բարերար էր

Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի մահվան լուրից հետո սոցիալական ցանցերի օգտատերերն սկսել են կիսվել պատմություններով այն մասին, թե ինչպես է նա օգնել իրենց: Պարզվել է, որ երգիչը երկար տարիների ընթացքում աջակցել է ինչպես բարեգործական կազմակերպություններին, այնպես էլ՝ դժբախտության մեջ հայտնված սովորական մարդկանց, փոխանցում է The Telegraph-ը:
     ՄԻԱՎ և ՁԻԱՀ-ով մարդկանց աջակցությամբ զբաղվող Terrence Higgins Trust բրիտանական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ջեին Բարոնը պատմել է, որ Մայքլը երկար տարիներ անձամբ միջոցներ է փոխանցել նրանց: «Նրա նվիրատվություններն օգնել են ստեղծել այնպիսի աշխարհ, որտեղ մարդիկ կարող են առողջ ապրելակերպ վարել՝ ազատ նախապաշարմունքներից ու խտրականությունից»,- ասել է Բարոնը:

Ինչպես նշել է Childline երեխաների աջակցության թեժ գծի հիմնադիր ու նախագահ Էսթեր Ռանցենը, 1996թ-ից սկսած Jesus To A Child երգից ստացված բոլոր եկամուտներն երգիչը փոխանցել է այդ կազմակերպությանը: Այս տարիների ընթացքում Մայքլը միլիոններ է փոխանցել և փրկել հարյուր հազարավոր երեխաների:
     1997թ. քաղցկեղից մահացել է Ջորջ Մայքլի մայրը: Այդ դեպքից հետո երգիչը բարեգործական համերգ է տվել Լոնդոնում իր մորը խնամող բուժքույրերի համար, ինչպես նաև աջակցել է քաղցկեղով հիվանդներին օգնող Macmillan Cancer Support հիմնադրամին:

18086 | 1
Facebook