Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալական բանկը 235 միլիոն տուգանք կվճարի Իրանի հետ համագործակցության համար

13:25, ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2016 թ.
Իտալական բանկը 235 միլիոն տուգանք կվճարի Իրանի հետ համագործակցության համար

Նյու Յորքի ֆինանսական ծառայությունները համակարգող գերատեսչությունը 235 միլիոն դոլարի տուգանք է սահմանել իտալական Intesa բանկի նկատմամբ: Նշվում է, որ բանկը միտումնավոր կերպով կոծկել է որոշ գործարքներ, այդ թվում` Իրանի հետ կապված:
     «Քննությամբ պարզվել է, որ 2002-2006թթ. Intesa-ն ոչ թափանցիկ մեթոդներ է կիրառել 11 միլիարդ դոլար արժողությամբ ավելի քան 2.7 հազար գործարքների կնքման համար: Այդ գործարքները կնքվել են իրանցի հաճախորդների և այլ անձնաց հետ, որոնց անունները, հնարավոր է` ԱՄՆ պատժամիջոցային ցուցակում են»,- ասվում է կարգավորողի հայտարարության մեջ:
     Reuters-ի հաղորդմամբ` բանկը համաձայնել է վճարել իր հանդեպ սահմանված տուգանքն ու կատարվածը բացատրել է նյույորքյան մասնաճյուղում «փողերի լվացման դեմ պայքարում դրսևորած թուլությամբ»:

11361 | 0
Facebook