Նիգերիայի հյուսիս արևելքում կրկնակի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, մի քանի 10-յակ մարդ վիրավոր է:
Ինչպես հաղորդում է AFP լրատվականը, պայթյունները որոտացել են Նիգերիայի Մադագալի բնակավարի շուկայի մերձակայքում. մահապարտ կանայք պայթեցրել են իրենց: Ամենայն հավանականությամբ, ահաբեկչության պատասխանատուն «Բոքո Հարամ» ահաբեկչական խմբավորումն է: