Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սենատորները կոչ են անում Թրամփին մահաբեր զենք տրամադրել Ուկրաինային

15:35, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Սենատորները կոչ են անում Թրամփին մահաբեր զենք տրամադրել Ուկրաինային

Հինգշաբթի օրն ամերիկյան սենատորների երկկուսակցական խումբը նամակ է ուղղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վերջինին ավելի շատ օգնել Ուկրաինային և դիմակայել Ռուսաստանի ագրեսիվ վարքագծին: Այս մասին The Wall Street Journal թերթում գրում է Ֆելիցիա Շվարցը:

«12 հանրապետական և 15 դեմոկրատ կոչ են արել Թրամփին` որպես օգնություն մահաբեր զենք տրամադրել Ուկրաինային, ինչպես նաև ուժի մեջ թողնել Ղրիմի բռնազավթման և Ուկրաինայի արևելքում ապակայունացնող գործողությունների պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն»,- ասվում է հոդվածում:
     «Եվրոպայի սրտում տեղի ունեցած այդ հակամարտությունը դեռ ավարտված չէ,- գրում են սենատորները:- Ղրիմում և Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունները վտանգավոր կերպով խախտում են դիվանագիտական, իրավաբանական և պաշտպանական նորմերը»:
     Թրամփին իշխանության անցման կառավարման թիմը չի պատասխանել մեկնաբանություն տալու խնդրանքին, հաղորդում է Շվարցը:
     «Սենատորները նամակում նշել են, որ ուզում են հասնել նրան, որ ԱՄՆ դաշնակիցները կասկածի չենթարկեն Վաշինգթոնի հավատարմությունը ՆԱՏՕ-ին և համաշխարհային պաշտպանական համակարգին»,- գրում է լրագրողը:

8262 | 0
Facebook