Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տեր-Պետրոսյանը նորից կմտնի նախընտրական պայքարի մեջ». Լևոն Զուրաբյան

12:45, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
«Տեր-Պետրոսյանը նորից կմտնի նախընտրական պայքարի մեջ». Լևոն Զուրաբյան
     Աժ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Կոնգրեսի` դեկտեմբերի 17-ին նախատեսված 20-րդ համագումարին ներկա է լինելու նաև ՀՀ առաջին նախագահն ու ծավալուն ելույթ է ունենալու: Ինչ վերաբերում է ՀԱԿ նախընտրական ցուցակին, ապա պատգամավորը համոզմունք հայտնեց, որ այն գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը:
     Հարցին` իսկ Տեր-Պետրոսյանը պատրա՞ստ է նորից մտնել նախընտրական պայքարի մեջ, ասաց` «ամբողջովին»: Պատգամավորը հստակեցրեց, որ 2013-ին, երբ առաջին նախագահը հայտարարեց տարիքի պատճառով չառաջադրվելու մասին, նախագահական ընտրապայքար էր, այժմ խոսքն այլ բանի մասին է:
5695 | 2
Facebook