Շվեդ գեյմեր Ֆելիքս Շելբերգը դարձել է 2016թ. ամենաբարձր վարձատրվող վիդեոբլոգերը: YouTube-ի իր PewDiePie ալիքի օգնությամբ նա 15 միլիոն դոլար է աշխատել, այս մասին հետնում է Forbes ամսագիրը:
Անցյալ տարի Շելբերգի եկամուտը կազմել է 12 միլիոն: Այդ ժամանակ էլ նա գլխավորել էր ամենահարուստ բլոգերների ցուցակը:
Գեյմերի եկամուտների աճը Forbes-ը, մասնավորապես, կապում է նրա գրքի թողարկման հետ, որը վաճառվել է ավելի քան 100 հազար օրինակով: