ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում (մինչև 2 կմ), Վանաձոր-Ապարան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում տեղում է թույլ ձյուն: Ալագյազ-Ռյա Թազա ավտոճանապարհի հատվածում առկա է թեթև բուք, տեսանելիությունը ՝ 50 մ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: