Կոլումբիայի ավիավթարից ողջ մնացած «Շապեկոենսե»-ի դարպասապահ Ջեքսոն Ֆոլմանը և Ալան Ռուշելը լուրջ վնասվածքներ են ստացել։ Բժիշկները ստիպված են եղել անդամահատել Ֆոլմանի ոտքն, իսկ Ռուշելը ողնուղեղի վնասվածք ունի, և, հավանաբար, պարալիզացված կմնա։ Դեռևս անհայտ է ողջ մնացած 3-րդ ֆուտբոլիստի՝ Զամպյեր Նետոյի վիճակի մասին տեղեկություններ չկան։
Նշենք, որ 24-ամյա Ֆոլմանը թիմի պահեստային դարպասապահն է, իսկ 27-ամյա Ռուշելը՝ պաշտպան է։