Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր, ՀՀԿ համագումարից առաջ, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նեղացա՞ծ է ՀՀԿ-ից, որ իրեն պաշտոն չեն տվել, ասել է, որ նեղանալու բան չունի: «Փոփոխությունները միշտ լինում են և այդ ամեն ինչը նորմալ է»,- հավելել է նա:
Հարցին, թե ի՞նքն է լինելու Կենտրոնից ՀՀԿ ռեյտինգային պատգամավորը, Գագիկ Բեգլարյանը պատասխանել է, որ այդ հարցը դեռ որոշված չէ:
Անդրադառնալով այն լուրերին, թե նա հավակնում է քաղաքապետի պաշտոնին և հնարավո՞ր է որպես թեկնածու առաջադրվի այդ պաշտոնում, պատասխանել է` «մեզ մոտ ամեն ինչ որոշում է կուսակցությունը, ինչպես որոշեն, այնպես էլ կանենք, ոչինչ չի բացառվում»: