Յանուկովիչը հայտնել է, թե որն է եղել իր գլխավոր սխալը
21:19, ուրբաթ, 25 նոյեմբերի, 2016 թ.
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր դատարանում ցուցմունք է տվել Կիևում բողոքի գործողությունների մասնակիցներին գնդակահարելու գործով: Դատական նիստը շարունակվելու է նոյեմբերի 28-ին: Նիստից հետո Յանուկովիչը պատասխանել է լրագրողների հարցերին: Նախկին նախագահն ասել է, թե իր գլխավոր սխալը եղել է այն, որ մայդանի ժամանակ ռազմական դրություն չի մտցրել. «Ես սուրբ չեմ, սխալներ գործել եմ։ Իմ գլխավոր սխալն այն էր, որ չկարողացա, ուժ չգտա ստորագրելու զորքեր մտցնելու մասին հրամանը»։ Նա խոսել է նաև Դոնբասի մասին` ընդգծելով, որ կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը: