Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վթարի է ենթարկվել Ռալֆ Յիրիկյանը

22:00, կիրակի, 20 նոյեմբերի, 2016 թ.
Վթարի է ենթարկվել Ռալֆ Յիրիկյանը
     Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկությունով՝ ժամը 20։30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտ գտնվող «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են Lexus մակնիշի 090 LL 90 համարանիշի և Fiat մակնիշի 31 LO 963 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
     Աղբյուրի տեղեկություններով՝ Lexus-ը վարել է «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Fiat-ի վարորդն, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և ստեղծել վթարային իրավիճակ ու բախվել Lexus-ին։ Fiat-ի վարորդի վրայից զգացվում էր ուժեղ ալկոհոլի հոտ։
33072 | 3
Facebook