«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի (ԵՊԲՀ) հոգաբարձուների խորհուրդը ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ է հայտարարել:
Մրցույթին մասնակցելու համար դիմումը և կից փաստաթղթերը հավակնորդը պետք է ներկայացնի 2016 թվականի նոյեմբերի 12-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի12-ը ընկած ժամանակահատվածում:
Մրցույթը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերի 24-ին` փակ, գաղտնի քվեարկությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: