Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհաստանի նախագահը մեղադրել է ԽՍՀՄ-ին 1945թ. երկիրը զավթելու համար

14:55, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
Լեհաստանի նախագահը մեղադրել է ԽՍՀՄ-ին 1945թ. երկիրը զավթելու համար

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ԽՍՀՄ-ին զավթիչ է համարում, որը նվաճել է Լեհաստանը 1945-ից 1990-ական թվականներին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Լեհաստանի նախագահը պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչի հետ միասին մասնակցել է Վարշավայի Անհայտ զինվորի հուշահամալիրում ի պատիվ «Անիծված զինվորների» (հակակոմունիստական շարժումների մասնակիցներ) հուշատախտակի հանդիսավոր բացմանը:
     «Դա անհուսալի պայքար էր, բայց պայքար էր ազատ, սուվերեն, և առաջին հերթին, անկախ Լեհաստանի համար: Դա պայքար էր խորհրդային ժողովրդական կոմիսարիատի դեմ, «Սմերշ» բանակային հակահետախուզության դեմ, բոլոր նրանց դեմ, ովքեր ծառայում էին Լեհաստանում, բայց ոչ լեհական պետությանը, ոչ անկախ Հանրապետությանն, այլ՝ զավթիչին, որ գրավել էր Լեհաստանը 1945թ. և չէր լքում այն մինչև 1990-ական թվականներն»,- ասել է Դուդան:

4406 | 0
Facebook