«Մանչեսթր Յունայթեդ»-ը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի կիսապաշտպան Բասթիան Շվայնշտայգերին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում օգտվել 32-ամյա գերմանացու ծառայություններից։ Նշվում է նաև, որ, ամենայն հավանականությամբ, աշխարհի 2014 թվականի չեմպիոնը կարիերան կշարունակի MLS-ում։