Զինադադարի խախտման և դրան հայաստանյան քաղաքական գործիչների, քաղաքագետների և զինվորականների բավական կոշտ արձագանքը հիստերիա է առաջացրել Բաքվում... Հատկապես մեծ իրարանցում է առաջացրել ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ, վարչության պետի տեղակալ գնդապետ Արտավազդ Յաղմուրյանի հայտարարությունն այն մասին, որ ցանկացած ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները որոշում կայացնեն, մեր ԶՈւ-երը կարող են կիրառել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները և հարված հասցնել հակառակորդին... «Հայաստանը ոչ մեկից թույլտվություն ստանալու խնդիր չունի այդ համալիրները գործի դնելու համար և մենք համապատասխան մասնագետներն ունենք, որոնք կարող են դա կիրառել»- հավելել է Յաղմուրյանը... Հայկական բանակի գնդապետի այս հայտարարությունը Բաքվում դիտել են որպես սպառնալիք Ադրբեջանին...
Հայաստանը և Արցախը շատ խիստ պետք է պատժեն Ադրբեջանին, քանի որ մեր արևելյան հարևանները հասկանում են միայն ուժի լեզուն... Շատ ճիշտ են անում Բաքվում վախենում են...
Ինչպես միշտ ադրբեջանցիները դիվերսիաները կազմակերպում են ինչ-որ կարևոր իրադարձությունից առաջ... Այս դիվերսիան «նվիրվում» էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելությանը...