Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը, որը ներառված է «Աէրոֆլոտ» ավիաընկերության խմբում, իրավունք է ստացել չվերթներ իրականացնել դեպի Գյումրի:
Այս մասին հաղորդվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության («Ռոսավիացիա») փաստաթղթերում, գրում է Газета-ն:
Փաստաթղթերում ասվում է, որ «Պոբեդա»-ն հնարավորություն է ստացել չվերթներ իրականացնել այդ քաղաք շաբաթը 7 անգամ: